Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Մոսկվայում Զուրաբ Ծերեթելիի անվան ցուցասրահում տեղի է ունենալու Գեղարվեստի ռուսական ակադեմիայի պատվավոր անդամ Պոլ Սարկոզիի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հոր ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ վերջերս նկարչի մոտ գաղափար է հղացել ստեղծելու Art Dominos ցուցադրությունը, որին ներկայացվելու են տարբեր ազգերի, մշակույթների, սոցիալական ու կրոնական խմբերի ներկայացուցիչների դիմանակրները, որոնց Պալ Սարկոզին պատկերել է դոմինո խաղի սկզբունքով։