Մշակույթ 

Բրոդվեյում կցուցադրեն «Սպունգ Բոբ» մուլտսերիալի մոտիվներով մյուզիքլ

Dni.ru կայքի փոխանցմամբ՝ Բրոդվեյում կցուցադրեն «Սպունգ Բոբ» մուլտսերիալի մոտիվներով մյուզիքլ։

Հայտնի է, որ մյուզիքլի պրեմիերան պետք է կայանա 2016թ. ամռանը։ Բեմականացման համար երաժշտությունը, հավանաբար, կգրեն Դևիդ Բոուին, Սթիվեն Թայլերը, Ջո Փերին, Ջոն Լեջենդը և Սինդի Լոպերը։

Մյուզիքլի ռեժիսորը կլինի Թինա Լանդաուն։ Մոտ ժամանակում կսկսվի դերասանների ընտրությունը։

Նույն շարքից