Բրիտանական Evanta Motors ընկերությունը ցուցադրել է Barchetta նոր մոդելը:
Բաց ռոդսթերը՝ անցած դարի կեսի մարզական մեքենայի ոճով, թողարկվելու է 100 օրինակը չգերազանցող քանակով:

Evanta Barchetta-ն ամբողջությամբ զրկված է ոչ միայն տանիքից, այլև դիմապակուց. դրա դերը կատարում է ոչ մեծ թափանցիկ ապակին:
Բեռնախցիկի դիզայնի ստեղծման ժամանակ անգլիացիները ոգեշնչվել են 50-ականների բրիտանական մեքենաներով ու «ավտոարշավորդ ջենթլմենի» կերպարով, սակայն գործի են դրվել նաև բազմաթիվ ժամանակակից տեխնոլոգիաներ:

Մեքենան ունի 6.2 լիտր ծավալով 8 մխոցանի շարժիչ, որը կարող է զարգացնել 450 ձիաուժ հզորություն:

Մեքենայի գինը սկսվում է 150.000 դոլարից: