Առողջապահություն 

Սմարթֆոնների պատճառած վնասները

analitik.am
Գիտնականները պնդում են, որ սմարթֆոնները կարող են սթրեսի պատճառ դառնալ: Ժամանակի ընթացքում ավելի շատ մարդիկ են սկսում օգտվել սմարթֆոններից, որոնք ոչ միայն զանգում են, այլև կատարում են շատ այլ գործառույթներ:
 
Բրիտանացի գիտնականները փորձերի արդյունքում պարզել են, որ սմարթֆոն օգտագործող մարդիկ ավելի հաճախ են զգում վիբրացիաներ: Նրանք այնքան սովոր են հաճախակի վիբրացիաներին, որ ժամանակ առ ժամանակ նրանց թվում է, թե սմարթֆոնը շարժվում է գրպանում: 
 
Արդյունքում սմարթֆոններ օգտագործողները անընդհատ սթրեսի մեջ են, նրանք անընդհատ սպասում են նոր հաղորդագրության: 
 
Այդ ամենի հետևանքով նրանք վատ են աշխատում, վատ են սովորում, որովհետև ուշադրությունը զբաղված է սմարթֆոնով: Բուստերի համալսարանի Րիչարդ Բոլդինգը գտնում է, որ դասի կամ աշխատանքի ժամանակ պետք է անջատվեն սմարթֆոնները, քանի որ հնարավոր չէ կենտրոնանալ՝ գտնվելով սթրեսի մեջ:

Նույն շարքից