Գիտություն 

Անցկացվել է «Թուրքիայի առցանց լրատվամիջոցների առանձնահատկությունները» դասընթացը

Վերջերս հիմնադրված «Եփրատ» մերձավորարևելյան ուսումնասիրությունների կենտրոնը սեպտեմբերի 17-ին կազմակերպել էր «Թուրքիայի առցանց լրատվամիջոցների առանձնահատկությունները» դասընթացը, որն անցկացրել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։


Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրել է Թուրքիայի ժամանակակից մեդիա խմբերը, լրատվական գործակալությունները,  առցանց լրատվակայքերը՝ կանգ առնելով դրանց առանձնահատկությունների և Հայաստանի տեսանկյունից հետաքրքիր կետերի վրա։

Սեմինարին մասնակցողները հնարավորություն են ունեցել նաև իրենց հարցերն ուղղել բանախոսին և ստանալ պատասխաններ, ինչպես նաև քննարկումներ ծավալել։ Դասընթացին մասնակցել են թեմայով հետաքրքրված մեծ թվով երիտասարդներ ու մասնագետներ։


Առաջիկայում ևս «Եփրատ» ուսումնասիրությունների կենտրոնը շարունակելու է նման դասընթացների անցկացումը։


 

ԵՓՐԱՏ կենտրոն

Նույն շարքից