Ru.apa.az կայքի փոխանցմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման։
Lրագրողուհին մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելն ու ծախսելը), 192-րդ հոդվածի (անօրինական գործարարություն), 213-րդ հոդվածի (հարկերից խուսափելը) և 308 հոդվածի (լիազորությունների չարաշահումը) հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազն պահանջել էր Իսմայիլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման։