Մշակույթ 

Արմեն Ջիգարխանյանը իր հուշերը կներկայացնի գրքերի ցուցահանդեսում

Tass.ru կայքի փոխանցմամբ՝ Արմեն Ջիգարխանյանը, ով սեպտեմբերի 3–ին դառնում է 80 տարեկան, հոբելյանի հաջորդ օրը կայցելի Մոսկվայի միջազգային գրքի ցուցահանդես–տոնավաճառ, կշփվի ցուցահանդեսի հյուրերի հետ և կպատմի իր հուշերը։

Ցուցահանդեսին, որը 28–րդ անգամ տեղի կունենա ՎԴՆԽ–ում սեպտեմբրի 2-6–ին. կմասնակցեն ավելի քան 400 ռուսական և արտասահմանյան հրատարակություններ։ Տոնավաճառի հատուկ միջազգային հյուրերը կլինեն Սերբիան, Հայաստանը և Իրանը։

Նույն շարքից