Մշակույթ 

Սպիտակ տունը մեկնաբանել է Քանյե Ուեսթի` ԱՄՆ նախագահ դառնալու հայտարարությունը

Անցած շաբաթ MTV Video Music մրցանակաբաշխության ժամանակ ռեփեր Քանյե Ուեսթի արած հայտարարությունը, որ պատրաստվում է առաջադրվել 2020թ․-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում, Սպիտակ տան կողմից չի անտեսվել, հաղորդում է Elle.ru-ն:
Մամուլի քարտուղար Ջոշ Էռնեսթը, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գտնվում էր Ալյասկայում,  իրեն ուղղված հարցին ի պատասխան, թե ինչ է մտածում Քանյե Ուեսթի՝ նախագահ դառնալու ցանկության մասին, հեգնանքով պատասխանել է, որ «անհամբեր սպասում է՝ տեսնելու, թե ինչպիսի կարգախոս է ընտրելու Քանյեն, որով կնկարազարդի իր նախընտրական գլխարկը»:
Երևում է` Քիմ Քարդաշյանը միակը չէ, ով սպասում է Քանյեի նախագահական արշավին և պատրաստ է ամեն կերպ աջակցել ամուսնուն՝ դառնալ ԱՄՆ նախագահ։
«Քիմը կարծում է, որ Քանյեն այն մարդն է, ով պետք է երկրին։ Քանյեն չէր կատակում, երբ հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրվել 2020թ․-ին և Քիմն էլ 100 տոկոս նրա հետ է»,-ասել է Hollywood Life-ի աղբյուրը։
wess

Նույն շարքից