Առողջապահություն 

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհայի օրն է

analitik.am

Քաղցկեղն աճում է «տագնապալի տեմպերով» ամբողջ աշխարհում, եւ անհրաժեշտ են նոր ռազմավարություններ` զսպելու երբեմն ճակատագրական և հաճախ թանկարժեք հիվանդությունը, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմեկերպության (ԱՀԿ) քաղցկեղի ուսումնասիրման միջազգային կազմակերպությունը (ՔՈՒՄԿ):

Ողջ աշխարհի կտրվածքով քաղցկեղի մասին զեկույցը, որը հրապարակվում է 5 տարին մեկ, կազմում են մոտ 250 գիտնականներ ավելի քան 40 երկրներից։  

Զեկույցի համաձայն, մոտակա երկու տասնամյակների ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվը տարեկան կաճի 22 միլիոնով։ 2012 թվականին այդ աճը կազմել է 14 մլն։ Այս մասշտաբների դեպքում քաղցկեղից մահացությունը կկազմի տարեկան 13 միլիոն մարդ։

Զեկույցում ասվում է, որ քաղցկեղի դեմ արդյունավետ և համեմատաբար էժան դեղերի հասանելիությունը զգալիորեն կկրճատի մահացության ցուցանիշը, նույնիսկ այն վայրերում, որտեղ առողջապահության ծառայությունները ավելի քիչ են զարգացած:

«Ամեն դեպքում, քաղցկեղի դեպքերի մոտ կեսից կարելի էր խուսափել, եթե քաղցկեղի կանխարգելման մասին արդի գիտելիքները պատշաճ կերպով կիրառվեին»,- լրագրողներին ասել է ՔՈՒՄԿ տնօրեն և 2014թ. Քաղցկեղի մասին զեկույցի համահեղինակ Քրիստոֆեր ՈՒայլդը Լոնդոնյան ճեպազրույցի ժամանակ:

2012թ. քաղցկեղի ամենա տարածված տեսակներն էին թոքերի, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղը, իսկ մահվան ամենատարածված պատճառներն էին թոքերի, լյարդի և ստամոքսի քաղցկեղը:

Հիվանդության համաշխարհային դեպքերի 60 տոկոսից ավելին գրանցվում է Աֆրիկայում, Ասիայում և Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, այդ շրջաններում գրանցվում է ամբողջ աշխարհում քաղցկեղից մահերի մոտ 70 տոկոսը, նշել է նա զեկույցում: Ավելի աղքատ երկրներում իրավիճակը ավելի է խորանում վաղ հայտնաբերման և բուժման մատչելիության բացակայության պատճառով:

«Կառավարությունները պետք է ցուցաբերեն քաղաքական կամք` ակտիվացնելու համար սքրինինգի (կանխարգելիչ ստուգում) եւ վաղ հայտնաբերման իրականացումը: Դրանք բարձրորակ ծրագրեր են, որոնք կհանդիսանան ներդրում, այլ ոչ թե ծախս»,- ասել է Բերնարդ Սթյուարտը` զեկույցի մեկ այլ համահեղինակ:

Փորձագետները, որպես առանցքային ոլորտներ, որտեղ դեռևս շատ բան պետք է արվի, հատուկ կերպով նշել են ծխելու դեմ պայքարի ջանքերը, արգանդի վզիկի և լյարդի քաղցկեղ առաջացնող վարակների կանխարգելման համար պատվաստանյութերի օգտագործումը եւ ճարպակալման մակարդակի նվազեցմանը ուղղված քաղաքականությունը։

Այսօր, փետրվարի 4-ին, քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհայի օրն է։

Նույն շարքից