Ռազմական 

Պենտագոնը Լատվիայում անօդաչու ինքնաթիռներ է տեղակայել

Ամերիկյան ռազմաօդային ուժերի 2 MQ-1 Predators անօդաչու ինքնաթիռներ տեղակայվել են լատվիական Լիելվարդե ռազմաբազայում:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ, Պենտագոնը առաջին անգամ ուսումնավարժական թռիչքներ կատարելու նպատակով Լատվիա է ուղարկում նմանատիպ թռչող ապարատներ:

Միաժամանակ Լատվիա են ժամանել ամերիկյան ռազմաօդային ուժերի շուրջ 60 մասնագետներ:
Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հատուկ ներկայացուցիչ Ջեֆ Դեվիսը:

Նրա խոսքերով, անօդաչու սարքերը հնարավորություն կընձեռեն ամրապնդել Արեւելյան Եվրոպայի ու Բալթյան երկրների սահմանների անվտանգությունը:

Նույն շարքից