Ռազմական 

Ուկրաինական ուժայինները հուժկու հրետակոծության են ենթարկել Գորլովկա բնակավայրը

Ուկրաինական ուժայինները հուժկու հրետակոծության են ենթարկել Գորլովկա բնակավայրը: Աշխարհազորայինների հետախուզական տվյալների համաձայն վերոհիշյալ շրջանում ակտիվացել են ուկրաինական դիվերսիոն խմբերն, որոնք պրովակացիաներ են հրահրում:

Ներկայումս Գորլովկան ռմբակոծվում է հրաձգային գրեթե բոլոր զինատեսակներից, ծանր հրետանուց ու տանկերից:
Ուկրաինական կողմը շարունակում է նոր համալրումներ ստանալ, շփման գծի երկյանքով տեղակայվում են հրետանային համակարգեր ու տանկեր:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ հրետակոծության հետեւանքով սպանվել է մեկ աշխարհազորային, կան վիրավորներ:
Դոնեցկի ինքնահռչակ հանապետության ղեկավարությունն ուկրաինական կողմին կոչ է արել պահպանել մինսկյան համաձայնագրերով հաստաված հրադադարը՝ հաշվի առնելով նոր ուսումնական տարվա սկիզբը:

Նույն շարքից