Սիրիայի կառավարական ուժերն, օդուժի օժանդակությամբ շարունակում են մարտերն Իդլիբ պրովինցիայի Բսամես, Սերաքիբ, Քաֆրա-Նուրմ Թաում Ալ-Ջոզ բնակավայրերի շրջանում:
Իսլամականները Հարաքեթ ալ-Շամ խմբավորման գրոհայինների գլխավորությամբ, որոնց մեծ մասը չեչեն գրոհայիններ են հարձակում են ձեռնարկել Քաֆրայա բնակավայրի ուղղությամբ:
Գրոհայինները բնակավայրի ուղղությամբ արձակել են ավելի քան 2000 ռումբ, ինչի հետեւանքով զոհվել է 6 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 մանկահասակ երեխա ու մեկ 82-ամյա ծերունի:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, գրոհայինների հարձակումը կասեցվել է, սակայն վերջիններիս հաջողվել է գրավել մոտակայքում գտնվող գյուղը:
Սիրիական օդուժը ավիահարվածներ է իրականացրել Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանի ուղղությամբ:
Միաժամանակ քուրդ աշխարհազորայինները ձեռնամուխ են եղել ստրատեգիական նշանակություն ունեցող ստորգետնյա թունելի կառուցման աշխատանքներին: