Ռազմական 

Իսլամականները հարձակում են ձեռնարկել Լաթաքիայի ուղղությամբ

Լաթաքիայի պրովինցիայի Ջեբալ ալ- Հադր բնակավայրում կառավարական ուժերին, երկարատեւ մարտերից հետո, հաջողվել է կասեցնել գրոհայինների հարձակումը: Մարտերի ընթացքում լիկվիդացվել է 25 գրոհային, ողջ մնացածների մի մասը նահանջել է դեպի թուրքական սահմանային շրջաններ:

Միածամանակ սիրիական օդուժի ավիահարվածների շնորհիվ Լաթաքիա քաղաքից հյուսիս-արեւմուտք գտնվող Ռաբիա բնակավայրում ոչնչացվել է 9 ահաբեկիչ, որոնց մեծ մասը չեչեն գրոհայիններ են, մեկը՝ Թուրքիայի քաղաքացի:

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Հոմս պրովինցիայում ԻՊ խմբավորման գրոհայինների հետ բախումներ են գրանցվել Քիսին, Թալդաու ու Ալ-Հուլա բնակավայրերում: Պրովինցիայի հյուսիսում ոչնչացվել է գրոհայինների երկու բեռնատար, լիկվիդացվել տասնյակ ահաբեկիչ, առգրավել մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Նույն շարքից