Գիտություն 

Ռոբոտ, որը կարողանում է ինքնուրույն կառավարել ինքնաթիռը

Կորեայի գիտական ինստիտուտի աշխատակիցները Միջազգային կոնֆերանսի ժամանակ ցուցադրել են ռոբոտ, որը կարողանում է ինքնուրույն կառավարել ինքնաթիռը: Ռոբոտը ստացել է PIBOT անվանումը:

 

PIBOT-ը  կարող է բացահայտել և օգտագործել կոճակները և անջատիչները,  հայտնաբերելով այն   օդաչուի խցիկում, որի օգնությամբ էլ  կարողանում է  կառավարել ինքնաթիռը:  

 

Թռիչքուղին տեսնելու համար  ռոբոտը ունի  հատուկ տեսախցիկ:

 

Խցիկում կա տեսախցիկ, որի միջոցով հնարավոր է տեսնել, թե ինչպես է ռոբոտը պատրսատվում թռիչքի:

 

Բայց ռոբոտը ունի մեկ խնդիր նա առանց մարդու օգնությամբ չի կարողանում վայրէջք կատարել:  Գիտնականները խոստանում են, որ շուտով կվերացնեն այդ խնդիրը: 

Նույն շարքից