Ռազմական 

Սիրիական զորքերը հաջող գործողություններ են իրականացրել Ռաքքայի շրջանում

Գրոհայինների կողմից Դամասկոսի հուժկու հրետակոծությունից անմիջապես հետո, սիրիական օդուժը հրթիռակոծության է ենթարկել քաղաքի արվարձաններում ամրացած ահաբեկիչների հենակետերը:
Միաժամանակ սիրիական զորքերը մարտեր են մղել Հարաստա քաղաքի ու Արեւելյան Ղութի շրջաններում:

Արյունալի մարտերի արդյունքում հաջողվել է լիկվիդացնել իսլամականների երկու դաշտային հրամանատարի, որոնցից մեկը ծագումով Սաուդյան Արավիայի քաղաքացի Աբո Վալիդն է եղել: Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Դամասկոսի հարավում բախումներ են գրանցվել ԻՊ ու Ան-Նուսրա խմբավորման գրոհայինների միջեւ, ինչի արդյունքով սպանվել է 8 գրոհային:
Միաժամանակ Զաբադանի քաղաքում սիրիական զինուժը, լիբանանյան կամավորների օժանդակությամբ, ազատագրել է քաղաքի Ալ-Ջիսր թաղամասը:

Սիրիական կառավարական զորքերը հաջող ռազմական օպերացիա են իրականացրել Ռաքքայի մոտակայքում, Ներկայումս նրանք գտնվում են քաղաքից ընդամենը 34 կմ հեռավորության վրա: Վերոհիշյալ շրջանի պաշտպանությունը ղեկավարում են հիմնականում մարտերում թրծված չեչեն հրամանատարները:
ԻՊ գրոհայինները շարունակում են նոր համալրումներ ստանալ ու ամրապնդել Ռաքքայի պաշտպանական հենակետերը:

Նույն շարքից