Առողջապահություն 

Քաղցկեղի բուժումն ինքնին շատ հեշտ է

analitik.am

Դժվար է հավատալ, որ մեր օրգանիզմն ինքը կարող է ոչնչացնել քաղցկեղի ուռուցքը և դա առանց տարատեսակ վիրահատությունների ու քիմիաթերապիայի:  Չէ, որ մենք սովոր ենք հավատալ որ քաղցկեղի ուռուցքի ձևավորման մեխանիզմը մեզ համար դեռևս բացահայտված չէ, և մարդկությունը չի կարող ազդեցություն ունենալ նրա զարգացման վրա, ինչպես որ չի կարող ազդել չարորակ ուռուցքների աճի վրա և բուժել քաղցկեղը: Ավելի ու ավելի շատ մարդիկ են մահանում քաղցկեղից և այդ ախտորոշումը ընդունվում է դատավճռի պես: Բայց այսպես չի կարող շարունակվել և անհրաժեշտ է գտնել միջոց՝ քաղցկեղի դեմ պայքարելու համար:



Կյանքի 70 տարիների ընթացքում  մարդը միջինում օգտագործում է 70-80տ սնունդ, երբ մարդու օրգանիզմի պահանջը (ջուրը չհաշված) կազմում է մինչև 18տ: Սպիտակուցային սննդի ավելորդ  չյուրացված մնացորդները սննդային միջավայր են ստեղծում փտող բակտերիաների բազմացման համար: Այդ բակտերիաների դեմ պայքարելու համար օրգանիզմը ծախսում է իր իմունային համակարգի ռեսուրսների 50%-ը: Բայց իմունային համակարգի յուրաքաչյուր ծանրաբեռնվածության դեպքում համակարգը կորցնում է իր ունակությունը՝ «դիմանալու հարվածներին» և ներս է թողնում այդ հարվածները. որոնք էլ հիմք են ուռուցքների առաջացման համար:


 

1999թ-ին Քվեբեկում (Կանադա) անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ ճառաայթային կամ քիմիոթերապիկ ազդեցությունը ավելի վատթարացնում է իրավիճակը՝ վնասելով առանց այդ էլ թուլացած իմունային համակարգը, ինչը 30-100 անգամ նվազեցնում է օրգանիզմի ունակությունը պայքարելու քաղցկեղի դեմ և ոչնչացնելու քաղցկեղի բջիջները: Իսկ քաղցկեղի բուժման համար առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել ու ամրացնել իմունային համակարգը:



Գիտությունը չի դոփում իր տեղում և շատ հետազոտողներ հետաքրքիր արդյունքներ ունեն այնպիսի հիվանդների քաղցկեղի բուժման գործում, որոնց բուժումը գիտական բժշկությունը անհնար էր համարում: Միայն մարդիկ, ովքեր ամբողջությամբ կորցրել են հույսը, հրաժարվում են բժշկական օգնությունից և իրենց ձեռքը վերցնում սեփական առողջությունը: Եվ հենց նրանց մոտ է երբեմն ստացվում բուժվել քաղցկեղից:



 Այսօր՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում քաղցկեղի ոչ ավանդական բուժման դեպք այն մասին, թե ինչպես մարդիկ, ում համար կյանքն արդեն ավարտված էր, կարողացան բուժվել քաղցկեղից:

 


Երիտասարդ բժիշկ Նիկոլայ Կլիմչուկի ախտորոշումը հաստ աղիքի քաղցկեղն էր, սակայն նա չենթարկվեց սարսափելի հիվանդությանը և «իրեն հետ բերեց» այն աշխարհից՝ հիմա էլ օգնելով այլ մարդկանց պայքարել:

Նրա մեթոդը շատ պարզ է, ինչպես մեր նախնիներինը, սակայն մինչ դրան հասնելը, երիտասարդ բժիշկը շատ դեղամիջոցներ փորձեց:


Համալսարանական տարիներին նրան սովորեցրել էին, որ քաղցկեղը վիրուսային ծագում ունի, և նա սկսեց ընդունել հակասնկային դեղապրեպարատներ: Զգալով դրական տեղաշարժեր՝ նա հասկացավ, որ հիվանդության պատճառը սնկերն են, հետևաբար անհրաժեշտ է ոչնչացնել պլացդարմը, որով սնկերը թափանցում են օրգանիզմ: Միաժամանակ նա փորձեց բարձրացնել օրգանիզմի թթվայնությունը և դրական արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Վերլուծելով արդյունքները՝ նա հասկացավ, որ եթե սկները վախենում են թթվային միջավայրից, ապա անհրածեշտ է օրգանիզմում այդ միջավայրը պահպանել ոչ միայն դեղամիջոցների, այլ նաև բնական ճանապարհով՝ արտաքին և ներքին: Ներքինը կծու և թթու սնունդն էր, ներառյալ սխտորի մեծ չափաբաժնով օգտագործումը իսկ արտաքինը՝ լոգանքը: Բացի այդ նա սկսեց սոված փորին թորած ջուր խմել (այն երբեք չի հնանում, հետևաբար նաև չի կարող սնկերի համար միջավայր հանդիսանալ), խուսափում էր քաղցրից, տապակած, մարինացված մթերքներից, մակարոնեղենից,ալկոհոլից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:



Քանի որ սնկերը մթուոյան մեջ են զարգանում, ապա նրանց հետ պետք է պայքարել հենց մթության մեջ, այսինքն՝ ցերեկը հիվանդը պետք է հանգստանա, իսկ գիշերը բուժվի: Նա քաղցկեղի դեմ պայքարը համեմատում էր կրիայի որսի հետ. Ե՞րբ է ավելի հեշտ սպանել նրան՝ երբ նա շարժվում է, թե երբ հանգստանում է՝ թաքցնելով գլուխն ու ոտքերը պատյանի տակ… Նույնն էլ սնկերի հետ է՝ նրանց ավելի հեշտ է սպանել, երբ բազմանում են:



Գիտական բժշկությունը պնդում է, որ քաղցկեղով հիվանդներին չի կարելի արևի տատ մնալ, իսկ Կլիմչուկի մեթոդը դա չի բացառում, ընդհակառակը, նա իր հիվանդներին խորհուրդ է տալիս օրական 3 անգամ 10-15 րոպե տևողությամբ արևային լոգանք ընդունել: Նրա համոզմամբ՝ արևի ճառագայթներն օգնում են սպանել սնկերին:



Այս և այլ մեթոդները նա բացահայտեց տևականորեն երկար ժամանակ՝ բուժվելով և օգնելով բուժվել նաև այլ մարդկանց: Այսօր նա 62 տարեկան է և ամբողջապես բուժվել է քաղցկեղից՝ օգնելով նաև այլ մարդկանց բուժվել, չնայած, որ գիտական բժշկությունը դեռ լռում է՝ կապված
դարի հիվանդության» բուժման նրա մեթոդի հետ:




Հ. Գ. Այս պատմությունը հայտնի է դարձել մարդկությանը 7 տարի առաջ, երբ նա 62 տարեկան էր, իսկ հիվանդացել էր համալսարանը ավարտելու անմիջապես հետո: Ենթադրվում է, որ նրա մեթոդը հայտնի է դեռևս 1980թ.-ից: Իսկ մարդկությունը դեռ լռում է…

Նույն շարքից