Գիտություն 

Twitter-ի հետազոտության վրա ամերիկացի գիտնականները 10 մլն դոլար կծախսեն

analitik.am

ԱՄՆ-ում հայտնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հիման վրա մեկնարկել է սոցիալական ցանցերի հետազոտման մասշտաբային նախագիծ: Հինգ տարվա ընթացքում լաբորատորիայում կստեղծվեն հանրային հաղորդակցության նոր գործիքներ և տեղեկատվության փոխանցման միջոցներ՝ սոցցանցերի հարթակներով: Հետազոտության գլխավոր ներդրողը Twitter ընկերությունն է՝ հայտնում է russian.rt.com-ը՝ հղում անելով ուսումնական հաստատության կայքին:

Կայքում հաղորդվում է, որ Twitter-ը լաբորատորիայի մասնագետներին հասանելիություն կտրամադրի իր արխիվներին: Այդպիսով նրանք հնարավորություն կստանան աշխատելու միլիոնավոր օգտատերերից ցանկացածի հրապարակած բոլոր թվիթների հետ՝ սկսած 2006 թվականից: Գիտնականները 10 մլն դոլար կծախսեն Twitter-ի հետազոտության վրա:

Վերլուծելով սոցցանցերի տարբեր հարթակները՝ գիտնականները ծրագրում են հետևել հետաքրքրությունների, համացանցով մարդկանց շփման ձևերի օրինաչափությանը և ստեղծել հանրային ցանցային հաղորդակցության նոր՝ արդյունավետ մեխանիզմներ: Արդյունքը կլինեն տարբեր բջջային հավելվածներն ու օպտիմալացված համատեղ մշակումները:

Միլիարդավոր թվիթներ կվերլուծվեն նաև իրական ժամանակի ռեժիմում:

Նույն շարքից