Մշակույթ 

Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպա ժամանող ներգաղթյալներին

Tass.ru կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպա ժամանող ներգաղթյալներին։

Այս հայտարարությունն 91-ամյա երգիչն արել է Agence France-Presse-ին տված հարցազրույցում։

Ազնավուրը նշել է, որ անհրաժեշտ է կարգավորել նրանց վիճակը։ Այս կապակցությամբ նա հիշեցրել է նախկինում հնչեցրած իր իսկ գաղափարը, որը կապված է Ֆրանսիայի հեռավոր գյուղերում և քաղաքներում ներգաղթյալներին տեղավորելու հետ, վայրեր, որոնք գրեթե լքված են տեղաբնակների կողմից։

 

 

Նույն շարքից