Գիտություն 

Ուկրաինայի դպրոցներում երկրորդ լեզուն պետք է լինի անգլերենը, և ոչ ռուսերենը. Պորոշենկո

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեմ է երկրում ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակին,  գրում է TASS գործակալությունը։

 

Լվով աշխատանքային այցի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ եթե ռուսերենի փոխարեն անգլերենն ունենար հատուկ կարգավիճակ, ապա դրա մասին քննարկումներն ավելի կառուցողական և ճիշտ կլինեին։

 

Նա նաև նշել է, որ դպրոցներում և բուհերում  ուսումնասիրման պետք է ենթակա լինի բացառապես անգլերենը և ոչ մի դեպքում ռուսերենը։

 

Անգլերենին տիրապետելը, Պորոշենկոյի կարծիքով, պարտադիր է նաև պաշտոնյաների համար։  

Նույն շարքից