Լապտևների ծովում նոր կղզի է հայտնաբերվել: Այդ իրադարձությունը պաշտոնապես հաստատել են «Ադմիրալ Վլադիմիրսկի» հետազոտական նավի արշավախմբի մասնակիցները: Նրանց տվյալներով՝ նախկինում կղզին նշված չի եղել աշխարհագրական քարտեզներում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ինչպես հայտնել է նավապետ Ալեքսանդր Պիշկինը, կղզու մակերեսը մոտ 500 քառակուսի մետր է, բարձրությունը ծովի մակարդակից՝ 1 մետրից ոչ ավելի:
Կղզին անվանվել է Յայա: Այն նկատվել էր անցած տարվա աշնանը ուղղաթիռով Նովոսիբիրյան կղզիներ բեռներ փոխադրող օդաչուների կողմից: Կղզին այդպես է անվանվել, քանի որ բոլորն ասել են. «Դա ես, ես եմ այն գտել»: