Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ձեռք կբերեն ռուսական արտադրության 48 Ми-17В-5 ռազմական ուղղաթիռ:
Վերջին ժամանակների ամենախոշոր այս գործարքը կկազմի 1,1 ,իլիարդ դոլար:
Այսպիսով, ընդհանուր առմամբ 2012-2015 թթ-ին Ռուսաստանը Հնդկաստանին տրամադրել է շուրջ 151 Ми-17В-5 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռ: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը:
Ռուսաստանյան Ми-17В-5 ուղղաթիռները հաջողությամբ հարմարվում են Հնդկաստանի բնակլիմայական պայմաններին:
Հնդկաստանը համարվում է Ռուսաստանի ամենախոշոր ռազմական գործընկերը:
Հնդկաստանի բանակի սպառազինության 70 տոկոսը կազմում է ռուսական արտադրության զինատեխնիկան:
Միայն 2014թ.-ին Ռուսաստանը Հնդկաստանին վաճառել է 4,7 միլիարդ դոլարի զենք ու սպառազինություն:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը Ռուսաստանից կգնեն 48 ուղղաթիռ