Գիտություն 

Պրոթեզ, որը թույլ է տալիս զգալ, թե ինչ ես բռնել

Գիտնականները սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար ստեղծել են պրոթեզ, որը մարդուն թույլ է տալիս զգալ, թե հատկապես ինչ է բռնել:

Գիտնականները փորձի ենթարկված Իգոր Սպետիչի ձեռքի նյարդային հյուսվածքներում իմպլանտավորել են էլեկտրոդներ: Ընդհանուր առմամբ ավելացրել են 19 տարբեր կետեր՝ խթանման համար:

 

Հետազոտողները սկզբի համար մշակել են հատուկ ալգորիթմներ, որոնք խթանել են էլեկտրոդները՝ ազդանշան ուղարկելով մարդու ուղեղին, որպեսզի այն կարողանա տարբերել ոչ միայն առարկայի ձևը, այլև նյութը:

Դրանից հետո գիտնականներն անջատել են արտաքին խթանիչը, իսկ էլեկտրոնային ազդանշաններն ուղարկել է հենց պրոթեզը:

Նույն շարքից