Ռազմական 

ԻՊ գրոհայինները մոտենում են Դամասկոսի կենտրոնական շրջաններին

Արմատական ԻՊ խմբավորման գրոհայինները հակառակորդ իսլամական խմբավորումներից գրավելով Դամասկոսի արվարձանային շրջանները, ընդհուպ մոտեցել են քաղաքի կենտրոնական հատվածին:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ Դամասկոսից ստացվող տեղեկությունները դեռեւս կցկտուր են, սակայն, հայտնի է, որ ահաբեկիչները մարտեր են մղում մայրաքաղաքի հարավային ծայրամասերում:

Կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող տերիտորիաները նրանց առայժմ գրավել չի հաջողվում:
Հիշեցնենք, որ նախօրեին Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերը հայտնել էր, որ չնայած ԻՊ խմբավորման դեմ ձեւավորված կոալիցիային, հակաահաբեկչական առաքելությունը սպասված արդյունքները չի արդարացնում:

Նույն շարքից