Ռազմական 

Ռուսաստանը մտադիր չէ անվճար զենք տրամադրել Աֆղանստանին

Ռուսաստանը պետք է օժանդակություն ցուցաբերի Աֆղանստանին՝ ԻՊ գրոհայինների դեմ պայքարում:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Աֆղանստանի փոխնախագահ Աբդուլ-Ռաշիդ Դուստումը, նշելով, որ հակառակ պարագայում ԻՊ գրոհայինները կարող են ներխուժել Կովկաս ու Կենտրոնական Ասիա:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ ռուսաստանյան զինատեսակների նկատմամբ Քաբուլը վաղուց հետաքրքրություն է ցուցաբերում, սակայն, անլուծելի են մնում դրանց առաքման պայմանները:

Նրա խոսքերով, Աֆղանստանի անվտանգության ուժերին անհրաժեշտ են ռուսական ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու հրթիռներ:
Նրա կարծիքով ԻՊ խմբավորումը սպառնում է ոչ միայն Աֆղանստանին, այլ նաեւ՝ Ռուսաստանին, Կովկասին ու Կենտրոնական ու Միջին Ասիային:

Սակայն Ռուսաստանը մտադիր չէ անվճար զենք-զինամթերք առաքել Աֆղանստան:
Միանգամայն բնական է, որ ռուսական զենքի համար պետք է վճարի Քաբուլում տնօրինություն անող Միացյալ նահանգները:

Նույն շարքից