Ռազմական 

Հյուսիսատլանտյան ալյանսը ընդլայնում է ներկայությունը Արեւելյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայի երկրներում մտադիր է կազմավորել նոր 6 գլխավոր շտաբ: Այս մասին հայտնել է Ալյանսի պաշտոնական ներկայացուցիչը, նշելով, որ հաջորդ տարվա հուլիսին նախատեսվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին վերոհիշյալ ռազմակայանները կգործեն ու ամբողջապես կբերվեն մարտական պատրաստվածության:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ գլխավոր շտաբներն իրենց աշխատանքները կծավալեն Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվիայում, Լեհաստանում, Ռումինիայում ու Էստոնիայում, նրանցում ընդգրկված կլինի 40 զինվորական, որոնցից կեսը կկազմեն վերոհիշյալ երկրների զինվորականները:

Այասպիսով ՆԱՏՕ-ն աստիճանաբար մոտենում է Ռուսաստանի սահմաններին՝ ընդլայնելով իր ռազմական ներկայությունը: Արեւելյան Եվրոպայի երկրներում տեղաբաշխվում են անօդաչու սարքեր, տանկեր ու հրետանային համակարգեր:

Նույն շարքից