Առողջապահություն 

«Օգնության ձեռք» նախաձեռնությունը ուղևորվում է Գյումրի

analitik.am

Ս.թ փետրվարի 8-ին և 9-ին, տեղի կունենա «Օգնության Ձեռք» նախագծի արդեն 2-րդ նախաձեռնությունը, որի շրջանակում բժիշկ-կամավորականների թիմն անվճար բուժզննում և բուժսպասարկում կմատուցի Գյումրի քաղաքի   ծերանոցի բնակիչներին, մանկատան և անապաստան երեխաներին:

Առաջին փուլում  նախնական բուժզննում կիրականացվի և հիվանդները կստանան համապատասխան առաջին բուժօգնությունը:


Ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդները կընդգրկվեն  երկրորդ փուլ՝ լիարժեք բուժվելու համար, իհարկե՝ հովանավորներ գտնելու դեպքում:

Եթե ցանկանում եք օգնել նախաձեռնությանը ապա կարող եք կապ հաստատել


+37491551217

+37499218740

E-mail: [email protected]

 

Նշենք, որ «Օգնության ձեռք» նախաձեռնությունն իրականացվում է «Երիտասարդ բժշիկների հայկական ասոցիացիայի» և MPMS (Medical PR Marketing Solutions) ընկերության համատեղ ջանքերով։


Նախաձեռնության նպատակն է տրամադրել անվճար բուժզննում և  ապահովել հետագա բուժում Երևանի և մարզերի անապահով մարդկանց։  

Նույն շարքից