Հակառակորդն այսօր` սեպտեմբերի 2–ի երեկոյան, կրկին սկսել է ինտենսիվ կրակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկատվությունը, նշելով, որ ադրբեջանական կողմը կրակում է Տավուշ հատվածում ընդհանուր ճակատի երկայնքով։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական կողմը գնդակոծել էր Չինարի եւ Այգեպար գյուղերը, ինչի հետեւանքով երկու ժամկետային զինծառայող վիրավորվել էր։