Skype ծառայությունը թողարկել է նոր բջջային Skype Qik հավելվածը, որը հնարավորություն է տալիս կարճ տեսահաղորդագրություններ ուղարկել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Skype ծառայան ներկայացուցիչ Փիթեր Սիերայի հայտարարությանը:
Ծառայությունից օգտվելու համար օգտատերը պետք է իր iOS, Android կամ Windows Phone հարթակների հնարավորությամբ բջջային հեռախոսի վրա Qik հավելվածը ներբեռնի, այնուհետև մուտք գործի այնտեղ և հաստատի իր բջջայինի համարը, որից հետո կկարողանա տեսահաղորդագրություններ փոխանակել բաժանորդների ցուցակում առկա ընկերների հետ:
Skype Qik-ը սովորական Skype-ից առանձին կգործի: Qik-ի օգտագործման համար Skype-ում կամ Microsoft-ի այլ սերվիսներում տվյլաների գրանցման անհրաժեշտություն չի լինի: