Գիտություն 

ԱՄՆ-ում գրանցվել է Google Glass-ից կախվածության առաջին դեպքը

Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա նահանգ) բժիշկները հայտնաբերել են Google Glass բարձրտեխնոլոգիական սարքից կախվածության առաջին դեպքը:

Substance Abuse and Recovery (SARP) ռազմածովային վերականգնողական կենտրոնի բժիշկները գրանցել են սարքից կախվածություն ԱՄՆ ռազմածովային ուժերի 31-ամյա սպայի մոտ, որը մինչ այդ կլինիկա էր ընդունվել ալկոհոլային կախվածության պատճառով:

Պարզվել է, որ մինչ հոսպիտալացումը հիվանդը ինտերնետ սարքը օգտագործել է օրական 18 ժամ: Առանց սարքի գտնվելիս նա ամբողջ ժամանակ ձեռքն ակամա տանում էր դեպի աջ աչքը՝ փորձելով միացնել իր հրաշք ակնոցը:

Տղամարդու մոտ ախտորոշվել է Google Glass-ի չափազանց շատ օգտագործում՝ հայտնում է RT կայքը:

Նշվում է, որ առանց ակնոցի նա գտնվել է թմրանյութից կախվածություն ունեցողի վիճակում՝ եղել է նյարդային ու ճնշված:

Նույն շարքից