Գիտություն 

«Շախմատը դպրոցում» ծրագիրը մեր արտադրանքն է. Արմեն Աշոտյան

Տարիներ առաջ քչերն էին հավատում, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրն իսկապես հաջողված կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացՀՀ կրթության և գիտությաննախարար Արմեն Աշոտյանը:


«Տարիներ առաջ քչերն էին հավատում, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրն իսկապես հաջողված կլինի, և մենք հետևողական կլինենք, քանի որ գաղափարը, լինելով շատ գայթակղիչ, նաև պահանջում էր տքնաջան աշխատանք բոլոր մակարդակներում: Առաջինը լինելը միշտ դժվար է, որովհետև մենք ստիպված էինք ինքնուրույն մտածել՝ ինչպես ներմուծել մի բովանդակություն, ինչպես այդ բովանդակությունը հարմարեցնել գործող կրթական համակարգին, ինչպես ապահովել մանկավարժների գիտական համապատասխան մակարդակը, ինչպես գտնել ֆինանսավորում և այլն: Այսօր արդեն կարող եմ վստահությամբ փաստել, որ Շախմատի ֆեդերացիայի, Շախմատի ակադեմիայի հետ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականություն դարձրեց այս նախագիծը»,-ասաց նախարարը:


Աշոտյանի խոսքով` սա այլևս նախագիծ էլ չէ, սա կրթական համակարգի բաղկացուցիչ, ամենօրյա աշխատանքի մի մասն է: «Շախմատը դպրոցում» ծրագիրը Հայաստանի կրթական համակարգի կողմից ստեղծված ինքնատիպ ծրագիր է: «Մենք միշտ սովոր ենք ներմուծել կրթական գաղափարները և ծրագրերը դրսից, ընդօրինակել արտերկրի լավագույն փորձը: «Շախմատը դպրոցում» ծրագիրը մեր արտադրանքն է, որը կարող ենք արտահանել որպես կրթական ծրագիր: Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս, իսկ հպարտությունը բազմապատկվում է, երբ այս ծրագրից ունենում ենք ոչ միայն տեսական արդյունքներ, այլև Հայաստանում իրականացված հետազոտությունների մեծ աշխատանք, որոնք կհանրայնացվեն Երևանում կայանալիք միջազգային գիտաժողովում»,-նշեց նա:


Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, շախմատի ֆեդերացիայիփոխնախագահ Սմբատ Լպուտյանի կարծիքով, Հայաստանն առաջին երկիրն է, որ շախմատն ընդգրկել է կրթական համակարգ, և Հայաստանի փորձն ու աշխատանքը հետաքրքրել է ամբողջ աշխարհին: « Շնորհակալ ենք երկրի Նախագահին, որ հասկացավ, գնահատեց և կարևորեց շախմատի դերը երեխայի զարգացման հարցում և կատարեց այդ մեծ քայլը՝ շախմատի մուտքը դպրոցներ: Դրան նպաստեց նաև ՀՀ ԿԳ նախարարության աշխատանքը: Այսօր մենք այս ծրագրով օրինակ ենք հանդիսանում շատ երկրների համար»,-շեշտեց Լպուտյանը:


Նույն շարքից