Հայաստանի կառավարությունը Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկի առաջին փուլի աշխատանքների իրականացման համար հատկացրեց 213 մլն դրամ: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ այս կարևոր ծրագրի մեկնարկի մասին ազդարերել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: