Առողջապահություն 

Կառավարությունը Միջուկային բժշկության կենտրոնին 1.9 մլն դոլար բյուջետային վարկ կտրամադրի

analitik.am

ՀՀ կառավարությունը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին 792,4 մլն դրամ  (1.9 մլն դոլար) բյուջետային  վարկ  կտրամադրի: Միջոցները կհատկացվեն 15 տարով եւ նախատեսված են շենքի վերազինման նպատակով:

Բժշկական իզոտոպների արտադրության կենտրոնի շինարարություն անցկացվում է բելգիական KBC բանկի աջակցությամբ եւ համակարգվում է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի կողմից: Այն կառավարող ընկերությունը ամերիկյան  «Global Medical Solutions»-ն է, որը ղեկավարում է Հայկ Բաքերջյանը:

Միջուկային բժշկության գերազանցության կենտրոն հիմնելու մասին որոշումը կայացվել էր 2008թ. փետրվարին: Կենտրոնը գտնվելու է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի բազայում, դրա ստեղծման արժեքը կազմելու է 30 միլիոն եվրո: Բելգիական «IBA Molecular»-ի  պրոտոնային արագացուցիչը 5 միլիոն կարժենա: Այդ գումարի վարկը տրամադրելու է KBC-ն՝  11 տարով,  առանց տոկոսադրույքի:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծրագրի վաղաժամ իրականացման շնորհիվ վարկի գումարը հաջողվել է 3,5 մլն դոլարից  կրճատել 1,9 միլիոնի:

Նույն շարքից