Գիտություն 

Նախագահը կրթական պարգևներ ստացածներին խորհորրդ տվեց ստեղծագործաբար յուրացնել գիտելիքը

Ժամանակի հրամայականն է դառնալ տեղեկատվական հասարակություն ու բռնել զարգացման այդ ուղին: Հոկտեմբերի 16-ին հանրապետության ղեկավարի նստավայրում կայացած ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:


2014 թվականին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին են արժանացել 26 ուսանող և 16 աշակերտ 5 բուհերից ու 8 ավագ դպրոցներից: 2005 թվականից մինչ այսօր 322 ուսանող ու աշակերտ արժանացել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ նախագահի կրթական պարգևներին:


«Մենք շատ ենք խոսել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար գերակայություն է: Այսօր այս ոլորտը հանդիսանում է ոչ միայն մեր ապագան, այլևս մեր ներկան: Բոլոր այն պետությունները, հասարակությունները, ժողովուրդները, ովքեր ճիշտ են սա ըմբռնում ու կարողանում են ունենալ հաջողություններ այս ոլորտում, ապագան նրանցն է: Մենք ուզենք, թե չուզենք, պետք է դառնանք տեղեկատվական հասարակություն: Սա մի հուն է, ուր վաղ թե ուշ պետք է մտնեն բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ժամանակակից քաղաքակրթության մաս: Որքան շուտ ու լավ կայանա տեղեկատավան հասարակությունը, այնքան լավ ժողովրդի ապագայի համար, ուրքան ուշ թևակոխենք այդ փուլը, այնքան խնդիրներ կունենանք: Սա շատ ակնհայտ մի բան է, սա ժամանակի հրամայականն է, ու կախված չէ որևէ իշխանությունից»,-ասաց Սերժ Սարգսյանը:


Նախագահը հույս հայտնեց, որ դահլիճում հավաքված աշակերներն ու ուսանողները այն հենասյունն են, որի շուրջ պետք է կայանա տեղեկատվական հասարակությունը: «Համենայն դեպս` մենք ունենք այդպիսի ակնակալիքներ, հուսով ենք` մեզ հուսախաբ չեք անի: Հատկապես ձեզ շնորհավում եմ, քանի որ դուք հաջողակ եք, դուք ունեք բոլոր հնավորությունները հետագայում զարգացնելու ձեր հաջողությունները: Դուք թանկ եք մեզ համար, քանի որ ցանկացած ոլորտում ամեն ինչ կախված է հաջողակ անհատներից»,-շեշտեց նախագահը:

 

Նրա խոսքով` երիտասարդների շրջանում մոդայիկ դարձած «կրեատիվ» բառի փոխարեն իրեն ավելի սրտամոտ է «ստեղծագործ» բառը, որն իր մեջ պարունակում է «ստեղծել» ու «գործել» իմաստները միասին: «Դուք հասել եք հաջողության, քանի որ ստեղծագործ մոտեցում եք ցուցաբերել:Շարունակեք աշխատել ձեր մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ, բայց ոչ թե ուրիշների ասածները սերտելով, այլ ստեղծագործաբար յուրացնելով: Ուսումը ևս դարձրեք ստեղծագործական աշխատանք ու ձեր հայացքի առաջ կբացվի այն, ինչ չկա գրքերում»,-խորհուրդ տվեց նախագահը:

Նույն շարքից