Գիտություն 

Գիտնականները՝ Հյուսիսային Ամերիկայում 1934-ի ահավոր երաշտի պատճառների մասին

analitik.am

Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ 1934-ին Հյուսիսային Ամերիկան կաթվածահար արած երաշտը վերջին հազար տարվա մեջ ամենաուժեղն էր: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Geophysical Research Letters ամսագրում:

Ըստ վերլուծությունների՝ 1934-ին երաշտի են հանգեցրել երկու գործոն: Նախևառաջ՝ արևմտյան առափնյա հատվածում մթնոլորտային բարձր ճնշումը նպաստել է տեղումների զգալիորեն նվազմանը: Երկրորդ՝ անբարենպաստ այդ տարվա գարնանը տեղի են ունեցել փոշու փոթորիկներ՝ հողային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման պատճառով: Այսինքն՝ առկա է եղել նաև մարդկային գործոնը:

Հետազոտողները նաև առանձնացրել են կլիմայի փոփոխության վրա բնական ֆենոմենների՝ Լա Նինյայի և Էլ Նինյոյի ազդեցությունը, որոնք պարբերաբար փոխում էին Խաղաղ օվկիանոսի ջրային հատվածում ջրի մակերևույթի ջերմաստիճանը: Գիտնականները կարծում են, որ օվկիանոսի այդ հատվածում միջին ջերմաստիճանի նվազումը ևս կարող էր 1930-ականների երկարատև երաշտի պատճառներից մեկը լինել:

Նույն շարքից