2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին, և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Ինչպես հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարազդատ Խ.-ի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Վարազդատ Խոցանյանը մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել օգոստոսի 21-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուս կաֆե» սրճարանի մոտ: