Գիտնականները Hubble տիեզերական աստղադիտակի և գրավիտացիոն ոսպնյակների օգնությամբ կարողացել են տեսնել ամենափոքր, հեռավոր և հնագույն գալակտիկաներից մեկը, որից հեռավորությունը կազմում է ավելի քան 13 մլրդ լուսնային տարի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նախնական գնահատականներով՝ աստղագետների կողմից ֆիքսված նոր գալակտիկան հայտնվել է Տիեզերքի գոյության սկզբում՝ Մեծ պայթյունից մոտ 500 մլն տարի անց: Այսպիսով՝ այն մտնում է արդեն բացահայտված և ուսումնասիրվող ամենահին գալակտիկաների տասնյակում:
Նոր գալակտիկան 500 անգամ փոքր է Ծիր կաթինից, դրա քաշը կազմում է մոտ 40 մլն արև: