«Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում քննարկվում է Լեյլա Յունուսի դոկտորական ատենախոսության զրոյացման հարցը և շուտով համապատասխան դիմումը կուղարկվի Ադրբեջանի Հանրապետության նախագահին կից Բարձրագույն որակավորման հանձնաժողովին»: 1news.az-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ջաբի Բահրամովը՝ ավելացնելով, որ Յունուսի դիսերտացիան «հանդուգն գրագողություն է»:
«Ինձ հաստատ հայտնի է, որ նա հանդուգն կերպով արտագրել է 2 ռուս գիտնականների աշխատանքները՝ նրանց գաղափարները ներկայացնելով որպես իրենը: Այդպիսով, պատմության գծով փիլիսոփայության դոկտորի աստիճանը Յունուսին շնորհվել է անօրինաբար: Մենք կպահանջենք, որ նրան զրկեն գիտական աստիճանից»,- ասել է Բահրամովը՝ նշելով, որ ուրիշի մտքերը հանդուգն կերպով գողացող մարդուց, սկզբունքորեն, ոչ մի օգուտ չի կարող լինել:
Սկզբնաղբյուր՝ 1in.am