Սատուրնի արբանյակներից մեկի՝ Միմասի ընդերքում, հնարավոր է, օվկիանոս կա, որը կարող է պիտանի լինել կյանքի համար, կարծում են գիտնականները՝«Կասսինի» միջմոլորակային կայանից ստացված լուսանկարների հիման վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:
24-31 կմ խորության վրա գտնվող Միմասի ներսում օվկիանոսի գոյությունը կարող է լինել 2 պատճառներից մեկը, որ աստղագիտական մարմինը ճոճվում է՝ պտտվելով Սատուրնի շշուրջը: Որպես երկրորդ պատճառ գիտնականները քննարկում են արբանյակի միջուկի հատուկ, երկարացված ձևը:
«Եթե Միմասի վրա իսկապես օվկիանոս կա, այն կդառնա ևս 1 չափազանց հետաքրքիր աստղագիտական մարմին Արեգակնային համակարգում և կավելացվի այն մարմինների ցուցակում, որոնց վրա կարող է կյանք գոյություն ունենալ»,- Reuters-ը բերում է Կոռնելի համալսարանի Ռադվան Թաջեդդինի խոսքը:
Միևնույն ժամանակ, գիտնականները խոստովանում են, որ այդ վարկածի դեմ է փաստը, որ Միմասի մակերևույթը կետավորված է կրատերներով, և գիտնականները դրա վրա ջրի, գոլորշու կամ, երկրաբանական ակտիվության ոչ մի նշան չեն նկատել:
Միաժամանակ, ստորգետնյա օվկիանոսը կարող էր առաջնալ Սատուրնի գրավիտացիոն ազդեցության ներքո արբանյակի յուրահատուկ ուղեծրի պատճառով, կարծում են գիտնականները: Այդ դեպքում այն գոյություն կունենա, մինչև Միմասը կպտտվի իր ներկայիս ուղեծրով: