Առողջապահություն 

Կառավարությունը բժշկական կադրերի զարգացման ռազմավարություն է ընդունել

analitik.am

Հայաստանի կառավարությունը բժշկական կադրերի զարգացման ռազմավարություն է ընդունել: Ծրագիրը կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացրել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ռազմավարության հիմնական նպատակներն են բարելավել բուժաշխատողների նյութական խթանները, ստեղծել մարզերում աշխատելու մոտիվացիա, բժիշկների ու միջին բուժանձնակազմի թվաքանակի հարաբերակցության հավասարեցում:

Ծրագրվում է բուհական ու հետբուհական ուսուցում կազմակերպել բժիշկ-ուսանողների համար, որոնք պատրաստակամություն են հայտնել 3 – 5 ընթացքում աշխատել մարզերոմ: Նշվում է, որ որոշ մարզերում բացակայում են պրոֆիլային մասնագետները: Դա հաստատվում է հանրապետության մարզերում մահացության վերաբերյալ վիճակագրությամբ:

2011-ի տվյալներով՝ Հայաստանում աշխատում է 13472 բժիշկ ու միջին բուժանձնակազմի 18484 աշխատակից: Նշվում է նաեւ, որ ավելացել է ատամնաբույժերի թիվը:

Նույն շարքից