Գիտություն 

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ նախաձեռնությամբ

ՀՀԿ Արմավիրի տարածքային գրասենյակում հոկտեմբերի 18-ին կայացավ ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Խաղին մասնակցում էին ՀՀԿ Արմավիրի 4 շրջանային երիտասարդական կազմակերպությունների թիմերը` Արմավիրի, Բաղրամյանի, Էջմիածնի և Մեծամորի:


            Խաղի հաղթող ճանաչվեց ՀՀԿ Էջմիածնի շրջանային երիտասարդական կազմակերպությունը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար ՀՀԿ Արմավիրի և Մեծամորի երիտասարդական կազմակերպությունները:


            Իր խոսքում ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Հովհաննես Հովհակյանը կարևորեց ինտելեկտուալ խաղերի դերը երիտասարդության շրջանում: Նա նշեց, որ պետք է ավելի հաճախակի կազմակերպվեն նման առաջնություններ, քանի որ խաղերը զարգացնում են երիտասարդներին, մեծացնում նրանց  հետաքրքրությունը բոլոր բնագավառներում, ապահովում են կապը տարբեր մարզերի երիտասարդների միջև, տալիս փորձի և հմտությունների փոխանակման հնարավորություններ:


           Խաղի ավարտից հետո հաղթած թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և կիսվեցին տպավորություններով:


Հավելենք, որ մարզային փուլում հաղթած թիմը կմասնակցի Երևանում կայանալիք հանրապետական փուլին:

 


ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

 

Նույն շարքից