Համացանցում հայտնվել է պրոմո-հոլովակ Android-ի համար Gmail փոստային հավելվածի թարմացված տարբերակի վերաբերյալ: Ծրագիրը կսկսի սպասարկել նաև մրցակից ծառայություններին:
Հավելվածի թարմացումը պետք է թողարկվի Android 5.0 Lolipop ՕՀ-ի հետ միաժամանակ: Սկզբում ծրագիրը Gmail-ից բացի՝ կսպասարկի նաև օգտահաշիվները Outlook.com-ում և Yahoo-ում՝ հայտնում է Android Police-ը:
Gmail-ը նաև կսկսի պահպանել էներգիայի տնտեսման ռեժիմ, կհայտնվի սարքերի միջև առաջադեմ համաժամանակեցման հնարավորություն: