Ռազմական 

Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Դևոյանը (ծնվել է 1975թ-ին)։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես Տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։ Կրակոցները շարունակվել են մինչև ուշ գիշեր, կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ, 60 և 80 տրամաչափի ականանետեր»,-ասել է նա։

Նույն շարքից