«Շանթ-2015» զորավարժություն պլանային բնույթ ունի, իր մեջ պարունակում է պետության գրեթե բոլոր համապատասխան կառույցների ներդաշնակ համաչափ աշխատանքը պատերազմական գործողություների ժամանակ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սեպտմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: