Russia Today-ը հայտնում է նոր օդանավի կոնցեպտի մասին, որն ուղևորներին թույլ կտա «գլուխն ամպերում» ճամփորդել՝ բառի բուն իմաստով:
Բրիտանական ընկերությունն առաջարկել է կոնցեպտ, որում իլյումինատորներ չեն լինի, դրանց փոխարեն կլինեն էկրաններ, որոնք «կհաղորդեն միջավայրը»: Դա կարվի տեսախցիկների միջոցով:
CPI նորահայտ ընկերությունը պնդում է, որ առանց իլյումինատորների օդանավերը շատ ավելի թեթև են, ի տարբերություն լուսամուտներով ինքնաթիռների: Դա իր հերթին կնպաստի և՛ արագությանը, և՛ վառելիքի խնայողությանը, և՛ շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Ավելի վաղ առանց պատուհանի օդանավի կոնցեպտ էր առաջարկել նաև ֆրանսիական մի ընկերություն: Աղբյուրը նշում է որ հնարավոր է նման օդանավերն այնքան էլ հեռու ապագայից չեն:
Օդանավի այլ հնարավորություններին կարելի է ծանոթանալ տեսանյութով: