«Վիքիպեդիա» առցանց ռեսուրսը շարունակում է մնալ Էբոլա տենդի մասին տեղեկության ամենահայտնի և վստահելի աղբյուրներից մեկը։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Չնայած այն փաստին, որ համացանցից օգտվող յուրաքանչյուր անձ կարող է փոփոխել «ազատ հանրագիտարանի» ցանկացած հոդված, համացանցից օգտվողները, միևնույն է, այն համարում են վստահելի աղբյուր։
Միջինն Էբոլա համաճարակի մասին «Վիքիպեդիայի» հոդվածն ամսական դիտում է 17 մլն մարդ։
Այն օրը, երբ հայտնի դարձավ, որ Դալասում երկրորդ հիվանդի մոտ է Էբոլա ախտորոշվել, «Վիքիպեդիայի» Էբոլայի մասին պատմող էջ է այցելել ռեկորդային՝ 2.5 մլն ընթերցող։
Բացի «Վիքիպեդիայից», մարդիկ նաև վստահելի են համարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքը։