Մշակույթ 

Աշխարհին դեռ շատ բացահայտումներ են սպասվում. Սթիվեն Սփիլբերգ

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը կարծում է, որ համաշխարհային կինեմատոգրաֆում ճաշակների հաջորդ խոշոր զոհը կլինեն սուպերհերոսների մասին ֆիլմերը: Այս մասին նա ասել է իր նոր՝ «Լրտեսների կամուրջը» ֆիլմի առաջիկա թողարկման հետ կապված տված հարցազրույցների շարքում, հայտնում է denofgeek.com-ը:

«Ես կանխատեսում եմ, որ ինչպես նախկինում, հանրությունը հետաքրքրությունը կորցրեց վեսթերնների նկատմամբ, այդպես ինչ-որ պահի նման ճակատագրի կարժանանան նաև սուպերհերոսների մասին ֆիլմերը,- ասել է Սփիլբերգը:- Դա չի նշանակում, որ վեսթերնն այլևս երբեք հետ չի գա, կամ սուպերհերոսները նորից չեն հայտնվի համաշխարհային էկրանին: Ես վստահ եմ, որ աշխարհին դեռ շատ բացահայտումներ են սպասվում»,- նշել է նա:

«Լրտեսների կամուրջը» ֆիլմը վարձույթի կհանվի հոկտեմբերի 16-ին:

Նույն շարքից