Առողջապահություն 

Մանկական և մայրական մահացության մակարդակը ՀՀ-ում նվազել է

analitik.am

2011-2013 թթ Հայաստնում զգալիերոն նվազել է  երեխաների եւ ծննդկանների մահացությունը: Մայրական մահացության ցուցանիշը 2011-2013 թթ նվազել է 17%-ով ի տարբերություն 2008-2010 թթ (19,2/100 000 ընդդեմ 23,2/100 000), այն ժամանակ, երբ մանկական մահացությունը նվազել է 16%-ով՝ 2013 թվականին կազմելով 9,8 պրոմիլե (պրոմիլե՝ տոկոսի մեկ տասնորդականը): Այս մասին փետրվարի 7 –ին ասուլիսիսի ժամանակ ասաց Հայաստանի Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նրա խոսքով, Հայաստանում առաջին անգամ վերջին տասնամյակում գրանցվել է մայրական մահացության ցուցանիշ՝ 20 պրոմիլե: «2000  թվականին մայրական մահացությունը կազմել է մոտավորապես 40  պրոմիլե, այնպես որ հիմա այս ցուցանիշը նվազել է մոտ երկու անգամ»,- ասաց Կարինե Սարիբեկյանը:

Սարիբեկյանը նաեւ ուշադրություն է դարձրել, որ ներկայիս ցուցանիշներով Հայաստանը առաջ է ԱՊՀ շատ երկրներից, որտեղ միջին մայրական մահացությունը կազմում է 29,3 պրոմիլե: « Մինչդեռ, եթե մենք համեմատենք մեր ցուցանիշները եվրոպական ցուցանիշների հետ, մենք կհասկանանք , որ մեզ դեռ երկար ճանապար է սպասվում»,- ասաց նա, հիշեցնելով, որ մայրական մահացությունը  ԵՄ երկրներում կազմում է ընդամենը՝ 5 պրոմիլե:

Նշենք, որ մանկական մահացության ցուցանիշը ԱՊՀ երկրներում 13,1 պրոմիլե է, իսկ ԵՄ երկրներում ՝ 5,1 պրոմիլե:

2012 թվականին 2010 թվականի համեմատ 0-7 տարեկան  հոսպիտալացված երեխաների մահացությունը նվազել է 3%-ից մինչեւ 2,1%, իսկ մահացության ցուցանիշը հոսպիտալացումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում 15,4% -ից նվազել է  մինչեւ 3,6%:

«Երբ մենք խոսոում ենք հոսպիտալացված երեխաների շրջանում մահացության ցուցանիշի մասին, մեզ հաճախ ասում են. «Իսկ գուցե երեխաները տանն են մահացել»»,- ասաց Սարիբեկյանը եւ ավելացրեց, որ առողջապահության նախարարության տվյալներով, տանը մահացած երեխաների թիվը զգալիորեն նվազել է 2008 թվականի հետ համեմատած. «եթե 2008 թվականին 0-1 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է 74  մահ, 2012 թվականին եղել է ընդամենը 45 դեպք»:

«Այս տարի մենք գրանցել ենք Հայաստանում դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից երբեւէ գրանցված մայրական եւ մանկական մահացության ամենացածր ցուցանիշները»,- ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով, մահացության նվազման հարցում մեծ դեր է խաղացել առողջապահության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացվող ծրագրերը:

Նույն շարքից