Գիտություն 

Ինտելեկտուալ մրցույթներ ՀՀԿ Արարատի և Գեղարքունիքի երիտասարդական կազմակերպություններում

 Այս անգամ ինտելեկտուալ խաղ-մրցույթներ տեղի ունեցան ՀՀԿ Արարատի և Գեղարքունիքի երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Մրցույթին մասնակցում էին երկու մարզերի շրջանային կազմակերպությունների թիմերը:


Գեղարքունիքի մարզում Գավառի, Ճամբարակի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի շրջանային ԵԿ-ների և Գավառի Պետական Համալսարանի թիմերի միջև ծավալվեց լարված ու հետաքրքիր մրցապայքար, որում հաղթող ճանաչվեց ՀՀԿ Գավառի ԵԿ թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Գավառի Պետական Համալսարանի և Ճամբարակի թիմերը:


Ճամբարակի թիմի մասնակից Գուրգեն Հարությունյանը նշեց, որ նմանօրինակ մրցույթները նպաստում են մարզային երիտասարդության ինտելեկտի բարձրացմանն ու առողջ մրցակցային մթնոլորտի ձևավորմանը:


ՀՀԿ Գեղարքունիքի երիտասարդական շրջանային կազմակերպությունների հաղթող թիմերին պատվոգրեր հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ Գեղարքունիքի ԵԿ նախագահ Կարեն Հակոբյանը:


Իսկ Արտաշատի տարածքային գրասենյակում տեղի ունեցած ինտելեկտուալ խաղ-մրցույթի  ՀՀԿ Արարատի 4 շրջանային երիտասարդական կազմակերպությունների թիմերից  /Արտաշատի, Վեդիի, Մասիսի, Արարատի/ հաղթող ճանաչվեց ՀՀԿ Արտաշատի շրջանային ԵԿ-ն: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Մասիսի և Արարատի թիմերը:

 

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

 

Նույն շարքից