Տունը, որտեղ ապրել է լեգենդար Pink Floyd խումբը, վաճառքի է հանվել, հայտնում է Lenta.ru-ն:
Լոնդոնի հյուսիսում գտնվող 7 ննջասենյակով, 4 մլն եվրո արժողությամբ վիկտորիանական ոճով առանձնատունը Հայգեյթում 60-ական թթ եղել է Սիդ Բարեթի, Ռոջեր Ուոթերսի, Նիկ Մեյսոնի և Ռիչարդ Ռայթի տունը:
Տան տերը մինչև 2012 թ. եղել է Մայք Լեոնարդը՝ քոլեջի նախկին դասախոս, որտեղ սովորել են խմբի անդամները: Տիրոջ մահից հետո տունն աճուրդում վաճառվել է 1,6 մլն եվրոյով և ամբողջական վերանորոգման կարիք է ունեցել, քանի որ 50 տարի անփոփոխ էր մնացել:
Վերջին տարիներին ներդրողը վերականգնողական աշխատանքներ է կատարել առանձնատանը, և հիմա այն վաճառվում է 4 մլն եվրոյով: