Գիտություն 

Նոր հավելվածը կօգնի ի հայտ բերել Twitter-ում պոտենցիալ ինքնասպաններին

Samaritans Radar նոր հավելվածը կօգնի ի հայտ բերել պոտենցիալ ինքնասպաններին Twitter սոցցանցում՝ հայտնում է BBC-ն: Ծրագիրը գործարկել է Samaritans Radar բարեգործական կազմակերպությունը:

Հավելվածն էլեկտրոնային ծանուցումներ կուղարկի իր բաժանորդներին այն դեպքում, եթե Twitter-ում դրանք ընթերցող մարդիկ թվան պոտենցիալ ինքնասպաններ:

Samaritans Radar-ը կիրառում է հատուկ ալգորիթմ՝ ի հայտ բերելու առանցքային բառերն ու արտահայտությունները, որոնք վկայում են մարդու բարոյական ծանր վիճակի մասին:

Նշվում է, որ հավելվածն ունակ չէ տարբերակել հեգնանքը:

 

Նույն շարքից